
...Կյանքում ամենամեծ կախվածությունը մարդիկ զգում են մարդկանց հանդեպ... Որոշների... Ընտրյալների... Նրանց տեսնում են իրական աշխարհում, բայց այնտեղ` երևակայականում այդ մարդկանց հասցնում են կատարելության... Վերադառնում են ֆիզիկական աշխարհ, առերեսվում են «կատարելության» հետ ու զգում, որ ցավոտ է: Հասկանում են, որ կյանքը երազանքներ իրականացնող գործարան չէ: Տեսնում են, որ այդ «կատարյալներից» «գերկատարյալը» ցավի տեսքով խրվել է իրենց սրտի մեջ ու էլ ավելի է ցավեցնում: ...Մոռանա՞լ, փախչե՞լ: Բայց ինչպե՞ս: Միևնույնն է, «գերկատարյալը» այն փոքր բեկորի պես կմնա անկյունում ու թույլ չի տա, որ լավ զգաս քեզ... Թույլ չի տա, որ ազատվես... Թույլ չի տա, որ բուժվի այն խորը վերքը, որն ինքն է թողել: Թեկուզ` ոչ կամավոր: Դա մեծացնում է իր կարծիքն իր իսկ մասին, դա առիթ է տալիս նրան լավ զգալու, հրճվելու...
...Սկիզբը վերջի մեջ է ու ինչպես ես եմ սիրում ասել` Так будет не всегда.
Մի օր պատահաբար կկանգնեմ «փոքրիկ» բեկորի վրա ու այն կվերածվեմ փոշեհատիկների: Հետո կավլեմ ու Աղբամանի մեջ կլցնեմ... Այսպիսի դեպքերում Աղբամանն էլ է փրկություն...
Комментариев нет:
Отправить комментарий