среда, 24 февраля 2016 г.

«Հեռուստացույցի մեջ»


Ինչպես միշտ արտաքինը խափուսիկ էր, բայց այս դեպքում ոչ թե մարդու, այլ երևույթի: Երբևէ առիթ չէի ունեցել գտնվել հեռուստակենտրոնում, բայց դե կրթահամալիրն իրենն արեց ու մենք հայտնեցինք հեռուտաէկրանի մյուս կողմում… Երբ իմացա, որ ես էլ եմ գնալու Հանրային առաջին հեռուստաալիք, ինձ այցելեց լարվածությունն ու իրենով փակեց ինձ ընձեռնված հնարավորության բոլոր առավելությունների տեսանելիությունը: Բայց դե ասել էի ու չէի կարող չգնալ:Նշանակված օրը, նշանակված ժամին գնացինք հեռուստակենտրոն: Դե իհարկե ես մենակ չէի, ինձ հետ էին ընկերներս` Սոնան, Վահեն, Աշոտը: …Ներս մտանք, պատրաստվեցինք, դե իսկ հետո տաղավար, լույսեր, տեսախցիկներ, բարձրախոսներ, հաղորդավարուհի և հեռուստաէկրանից չերևացող, բայց ամենից մեծ աշխատանքը կատարող մարդիկ, օպերատորներ, կազմակերպիչներ ու համակարգողներ… Տաղավարում լռություն տիրեց ու հնչեց առաջին հարցը: Լարվածությունն անհետացավ ու մեր մեջ արթնացան փիլիսոփայական մտքերն ու անսպառ բառապաշարը: Հարցերն հնչում էին կոնկրետ և ակնկալվում էր նմանատիպ պատասխան…Քսան րոպե անց հնչեց «стоп»-ն ու «նկարահանված է»-ն: Մենք գոհ էինք, նրանք`տպավորված: Այո, տպավորված էին և խոստացան շատ շուտով ևս մեկ անգամ հյուրընկալել կրթահամամլիրի որոշ սովորողների: Դա ուրախացրեց` մեր մեջ արթնացնելով կրկին այնտեղ հայտնվելու միտքն ու ցանկությունը…

Հիմա սպասում ենք մարտի 15-ին, երբ եթեր կհերարձակվի մեր զրույցը «Մայրիկների ակումբ»-ում…



Комментариев нет:

Отправить комментарий