вторник, 2 февраля 2016 г.

Մի փոքր սեր սառը բունկերում. (Крик. 2 ч.)

Ամեն բան մի օր անպայման ավարտվում է... Այս մեկն ավարտվեց սպասվածից շուտ, բայց ցանկալի պահի: Արթնացա ու երազիս` օդում կախված բեկորները թափվեցին գետնին: Նրանցից մեկն ընկավ ձեռքիս մեջ: Ես այն պինդ բռնեցի ու սեղմեցի ափումս, այնպես` որ վնասի ինձ: Այն խրվեց  ձեռքիս մեջ ու սկսեց ցավեցնել ինձ: Քիչ անց ես դուրս քաշեցի արյունոտ բեկորը ձեռքիս միջից ու դեն նետեցի: Վիրակապեցի վերքս, բայց այն ցավում էր, նախկինից էլ ուժեղ...  Ես փորձում էի ցրվել, չկենտրոնանալ ցավի վրա, ու երբ գրեթե դա ինձ հաջողվում էր, անկյունում ընկած բեկորն սկսում էր փայլել, լույս գցել աչքերիս մեջ: Կարծես պարծենում էր իր արարքով... Բայց չէ՞ որ ես էի նրան ստիպել դա անել... Ես նրան ստիպել էի ցավեցնել ինձ...
...Կյանքում ամենամեծ կախվածությունը մարդիկ զգում են մարդկանց հանդեպ... Որոշների... Ընտրյալների... Նրանց տեսնում են իրական աշխարհում, բայց այնտեղ` երևակայականում այդ մարդկանց հասցնում են կատարելության... Վերադառնում են ֆիզիկական աշխարհ, առերեսվում են «կատարելության» հետ ու զգում, որ ցավոտ է: Հասկանում են, որ կյանքը երազանքներ իրականացնող  գործարան չէ: Տեսնում են, որ այդ «կատարյալներից» «գերկատարյալը» ցավի տեսքով խրվել է իրենց սրտի մեջ ու էլ ավելի է ցավեցնում: ...Մոռանա՞լ, փախչե՞լ: Բայց ինչպե՞ս: Միևնույնն է, «գերկատարյալը» այն փոքր բեկորի պես կմնա անկյունում ու թույլ չի տա, որ լավ զգաս քեզ... Թույլ չի տա, որ ազատվես... Թույլ չի տա, որ բուժվի այն խորը վերքը, որն ինքն է թողել: Թեկուզ` ոչ կամավոր:  Դա մեծացնում է իր կարծիքն իր իսկ մասին, դա առիթ է տալիս նրան լավ զգալու, հրճվելու...
...Սկիզբը վերջի մեջ է ու ինչպես ես եմ սիրում ասել` Так будет не всегда.
Մի օր պատահաբար կկանգնեմ «փոքրիկ» բեկորի վրա ու այն կվերածվեմ փոշեհատիկների: Հետո կավլեմ ու Աղբամանի մեջ կլցնեմ... Այսպիսի դեպքերում Աղբամանն էլ է փրկություն...

Комментариев нет:

Отправить комментарий