понедельник, 28 ноября 2016 г.

Մի կում շունչը չէր խանգարի...


Թողնում ես, որ դանակը ոսկորիդ հասնի, հետո սկսում ես գոռալ: Լաց ես լինում լոկ նրա համար, որ երբևէ ինչ-որ մեկը որոշել է կյանք տալ քեզ, բայց հաջորդ վայրկյանին շուռ ես գալիս ու մի կում խորը շունչ քաշում: Ապրում ես: Լռում ես, որ ձայնդ լսվի… Պատուհանն ամեն օր նույն տեսարանը ցույց կտա, նունիսկ եթե փոխես ավելի լավով… Քեզ պետք է փոխել դուրսը, որ ներսդ փոխվի…Ներկայացիր այնպիսին, ինչպիսին դեռ ոչ ոք քեզ չի տեսել: Պարծեցիր, ցույց տուր մարդկանց այն թանկարժեք նվերները, որոնք սիրելիդ է քեզ նվիրել, հետո փակիր աչքերդ ու մի կում խորը շունչ քաշիր: Թող, որ զարմանան ու պարծենան քեզնով, թեկուզ կեղծ սիրով: Խոսիր նրանց հետ ու մի պահ իջիր նրանց մակարդակին: Տես, ինչ հանգիստ են ապրում. Առանց հոգսերի ու մտածմունքի…Հետո հետ գնա: Սկսիր տառապել: Բողոքիր, որ ծնվել ես, կաս… Նրանք քեզ կլսեն: ՆՐԱՆՔ ամեն ինչ լսում են: Չեն հավատա քեզ:Կծիծաղեն, կասեն, որ դա 6 է, բայց չէ որ քո կողմից 9 է երևում… Ու դու հոգնած ու գժված փախչում ես բոլորից: Պառկում էս նստարանին ու հոգնում աշխարհից…Մի կում շունչը չէր խանգարի:
....Մեկը քեզ մի օր մի կում շունչ կտա ու էդ մի կումը կհերիքի ամբողջ կյանքիդ համար: Կշնչես ու չի վերջանա, կնեղվես՝ որ բողոքում էիր կյանքից, որ 6-ը 9-ն էիր դարձնում, քեզ կմեղադրես ու մի քիչ նեղված նորից շունչ կքաշես… Պատուհնի տեսարանը չի փոխվել, դու՝ առավել ևս: ԱՍՏՎԱԾ է փոխվել, բարիացել, ու դու ուրիշ էս կրկին,,,

среда, 23 марта 2016 г.

Արկածային ճանապարհորդություն

Վայոց Ձորը մեզ ողջունեց հաճելի եղանակով և անվտանգ ճանապարհներով: Տաք եղանակն, ինչ խոսք, Մարիամի(ս) պատվերն էր: Մարզ ոտք դնելուն պես օրը խոստացավ հիանալի լինել։ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի դիմաց մեզ դիմավորեց հենց ինքը՝ Էդուարդ Բագրատունին: Նվեր-գրքեր ունեինք Եղեգնաձորի ավագ-դպրոցի համար, հետևաբար այցելելու էինք նաև այնտեղ: Տնօրենը դիմավորեց մեզ մեծ սիրով, ջերմությամբ: Հետո նրան դիմեցի դպրոցում դասերից մեկը խանգարելու խնդրանքով: Չմերժեց: Մեզ տարան 11-րդ դասարան: Մենք` Սեբաստացիներս շարքով նստեցինք աշակերտների դիմաց: Քանի որ Ջուլին էր  «մոգոնել» դասարան այցելությունը, նա էլ պիտի սկսեր խոսել: Սկսելը միշտ էլ դժվար է: Մինչ ես մտածում էի, թե ինչպես սկսեմ, ինձ օգնության եկավ Էրիկը: Ներկայացրեց կրթահամալիրը: Ընթացքում ես էլ դարձա «ժիր  մանուկ» ու սկսեցի խոսել: Հետո Նելլին, Ալիսը:  Խոսեցինք այնքան, մինչև տանտերերն էլ խոսեցին, հարցեր տվեցին:  Կարող եմ փաստել, որ մեծ տպավորություն թողեցինք և՛ ուսուցիչների, և՛ աշակերտների վրա ՄԵՐ կրթահամալիրով: Տանտերերն էլ մեր կողմից հարգանքի արժանացան, քանի որ մեծ ուշադրությամբ և հավանաբար սիրով լսում էին մեզ, հաշվի չառնելով, որ իրենց դասերն արդեն ավարտվել էին…
Հաջորդ տպավորիչ կանգառը Սուրբ Զորաց վանքն էր: Վանք, որը հատուկ կառուցվել էր զորքի համար և միայն խորան ուներ: Բարձր ժայռի վրայից բացվում էր հիանալի տեսարան: Պարոն Բագրատունին իր գերպրոֆեսիոնալ  ապարատով լուսանկարում էր բոլորիս: Աչքս առավ մի գեղեցիկ վայրի, որտեղ լուսանկարվելը վայրկյանների ընթացքում ուղղակի երազանք դարձավ: Գնում էի դեպի ժայռի այդ մասը, երբ քիչ էր մնում, որ շատ օրիգինալ ձևով զոհվեի: Շնորհակալություն Էրիկին, որ այդ պահին պատահաբար անցնում էր այդ կողմով և բռնելով ձեռքերիցս՝ փրկեց կյանքս…
 16.20-ին  ուղևորվեցինք դեպի Նորավանք: Ահ ներշնչող աստիճաններով բարձրացա դեպի վանքի երկրորդ հարկի մուտքը: Շրջեցի ներսում ու երբ հերթը հասավ իջնելուն, ես հասկացա, որ չեմ կարող: «Ընկեր Հասմի~կ հասեք օգնության: Զանգեք 911, թող գան ու ինձ էստեղից իջեցնեն»: Էսպես էնքան ժամանակ, մինչև հասկացա, որ ԱԻՆ-ի փրկարարները հաստատ չեն գա ու ինձ էդտեղից չեն իջեցնի… Էհ Ջուլի ջան, քո հույսը դու ես, ինքդ իջիր: Ու իջա: Էսպես, էսպես ու էսպես… 
Երևանի ժամանակով ժամը 18.10 էր, և մենք շարժվեցինք դեպի Երևան: Լավ, բարի օր: Հրաշալի մարդիկ: Անմոռանալի հիշողություններ… Կյանքն այսպիսի հիանալի պահեր հազարից մեկ է պարգևում: Որպես Սեբաստացի սա իմ, եթե ոչ վերջին, ապա  հավանաբար նախավերջին ճամփորդությունն էր…Կկարոտեմ, կհիշեմ…
Հատուկ շնորհակալություն.
ընկեր Հասմիկին
վարորդ ընկեր Արամին
Էդուարդ Բագրատունուն
Ալիսային
Նելլիին
Մարիամին
Էրիկին
Աննային ու բոլորին…





среда, 24 февраля 2016 г.

«Հեռուստացույցի մեջ»


Ինչպես միշտ արտաքինը խափուսիկ էր, բայց այս դեպքում ոչ թե մարդու, այլ երևույթի: Երբևէ առիթ չէի ունեցել գտնվել հեռուստակենտրոնում, բայց դե կրթահամալիրն իրենն արեց ու մենք հայտնեցինք հեռուտաէկրանի մյուս կողմում… Երբ իմացա, որ ես էլ եմ գնալու Հանրային առաջին հեռուստաալիք, ինձ այցելեց լարվածությունն ու իրենով փակեց ինձ ընձեռնված հնարավորության բոլոր առավելությունների տեսանելիությունը: Բայց դե ասել էի ու չէի կարող չգնալ:Նշանակված օրը, նշանակված ժամին գնացինք հեռուստակենտրոն: Դե իհարկե ես մենակ չէի, ինձ հետ էին ընկերներս` Սոնան, Վահեն, Աշոտը: …Ներս մտանք, պատրաստվեցինք, դե իսկ հետո տաղավար, լույսեր, տեսախցիկներ, բարձրախոսներ, հաղորդավարուհի և հեռուստաէկրանից չերևացող, բայց ամենից մեծ աշխատանքը կատարող մարդիկ, օպերատորներ, կազմակերպիչներ ու համակարգողներ… Տաղավարում լռություն տիրեց ու հնչեց առաջին հարցը: Լարվածությունն անհետացավ ու մեր մեջ արթնացան փիլիսոփայական մտքերն ու անսպառ բառապաշարը: Հարցերն հնչում էին կոնկրետ և ակնկալվում էր նմանատիպ պատասխան…Քսան րոպե անց հնչեց «стоп»-ն ու «նկարահանված է»-ն: Մենք գոհ էինք, նրանք`տպավորված: Այո, տպավորված էին և խոստացան շատ շուտով ևս մեկ անգամ հյուրընկալել կրթահամամլիրի որոշ սովորողների: Դա ուրախացրեց` մեր մեջ արթնացնելով կրկին այնտեղ հայտնվելու միտքն ու ցանկությունը…

Հիմա սպասում ենք մարտի 15-ին, երբ եթեր կհերարձակվի մեր զրույցը «Մայրիկների ակումբ»-ում…



вторник, 2 февраля 2016 г.

Մի փոքր սեր սառը բունկերում. (Крик. 2 ч.)

Ամեն բան մի օր անպայման ավարտվում է... Այս մեկն ավարտվեց սպասվածից շուտ, բայց ցանկալի պահի: Արթնացա ու երազիս` օդում կախված բեկորները թափվեցին գետնին: Նրանցից մեկն ընկավ ձեռքիս մեջ: Ես այն պինդ բռնեցի ու սեղմեցի ափումս, այնպես` որ վնասի ինձ: Այն խրվեց  ձեռքիս մեջ ու սկսեց ցավեցնել ինձ: Քիչ անց ես դուրս քաշեցի արյունոտ բեկորը ձեռքիս միջից ու դեն նետեցի: Վիրակապեցի վերքս, բայց այն ցավում էր, նախկինից էլ ուժեղ...  Ես փորձում էի ցրվել, չկենտրոնանալ ցավի վրա, ու երբ գրեթե դա ինձ հաջողվում էր, անկյունում ընկած բեկորն սկսում էր փայլել, լույս գցել աչքերիս մեջ: Կարծես պարծենում էր իր արարքով... Բայց չէ՞ որ ես էի նրան ստիպել դա անել... Ես նրան ստիպել էի ցավեցնել ինձ...
...Կյանքում ամենամեծ կախվածությունը մարդիկ զգում են մարդկանց հանդեպ... Որոշների... Ընտրյալների... Նրանց տեսնում են իրական աշխարհում, բայց այնտեղ` երևակայականում այդ մարդկանց հասցնում են կատարելության... Վերադառնում են ֆիզիկական աշխարհ, առերեսվում են «կատարելության» հետ ու զգում, որ ցավոտ է: Հասկանում են, որ կյանքը երազանքներ իրականացնող  գործարան չէ: Տեսնում են, որ այդ «կատարյալներից» «գերկատարյալը» ցավի տեսքով խրվել է իրենց սրտի մեջ ու էլ ավելի է ցավեցնում: ...Մոռանա՞լ, փախչե՞լ: Բայց ինչպե՞ս: Միևնույնն է, «գերկատարյալը» այն փոքր բեկորի պես կմնա անկյունում ու թույլ չի տա, որ լավ զգաս քեզ... Թույլ չի տա, որ ազատվես... Թույլ չի տա, որ բուժվի այն խորը վերքը, որն ինքն է թողել: Թեկուզ` ոչ կամավոր:  Դա մեծացնում է իր կարծիքն իր իսկ մասին, դա առիթ է տալիս նրան լավ զգալու, հրճվելու...
...Սկիզբը վերջի մեջ է ու ինչպես ես եմ սիրում ասել` Так будет не всегда.
Մի օր պատահաբար կկանգնեմ «փոքրիկ» բեկորի վրա ու այն կվերածվեմ փոշեհատիկների: Հետո կավլեմ ու Աղբամանի մեջ կլցնեմ... Այսպիսի դեպքերում Աղբամանն էլ է փրկություն...

понедельник, 26 октября 2015 г.

Ե՛ս եմ քո անմահությունը, ե՛ս եմ քո միակը ես եմ, ես՛, ես կամ, իսկ դու՞

«Մտացածին էակդա գաղափար էիսկ գաղափարն անմահ է»: Ու էդպես դու դարձար իմ գաղափարըիմ խառը մտքերի ամբողջությունըԴու դարձար մեկըում ես սիրեցիԴու պատկեր էիր իմ գլխումում ես ստեղծել էի միայն ինձ համարՀետևաբար ես քո միակն էիԵս ուղեղիս մեջ գծել էի սահմաններորոնց ներսում միայն երկուսս էինքու երբևէ չէի մտածումոր մեզանից մեկը կցանկանա դուրս գալ այդտեղիցՋերմություն կար այնտեղհույսու լիքըանասելի շատ երազանքներՕրվա 90 տոկոսն անցկացնում էի քեզ հետԱմեն անգամ քեզ հետ «շփվելով», անպայման մի բան ինձ թերի էր թվում քո մեջԵս շտկում էի թերություններդավելացնում առավելություններդու այդպես այնքան ժամանակմինչև դարձար իդեալականԴու կատարյալ էիր ինձ համարՕրեցօր ես ավելի էր կապնվում քեզ հետԳնալով դու էլ ավելի էիր իմը դառնումԵս արդեն օրվա 98 տոկոսն էի աչքերս փակ անցկացնումոր քեզ հետ լինեմ
Սովորականի պես ես եկա քեզ մոտԵրբևէ առիթ չէր եղել քեզ փնտրելուբայց այդ օրը ստիպված էիորովհետև դու չկաիրՍկզբում ես զարմանք ապրեցիհետո՝ խուճապիսկ հետո՝ հուսահատությունԵս քեզ չգտաբայց գտաոտնահետքերորոնք հատել էին սահմանագիծը ու կորել անհայտի մեջ… Հիմա եմ հասկանումթե ինչու էիր քո թերությամբ միշտ աչքի ընկնումիսկ այն «կատարելությունը»,  որում համոզված էիուղղակի նկար էր,որը պահել էիր դեմքիդ առաջԻրականում կատարյալը ե՛ս եմե՛սԵս սկիզբ դրեցի քեզու դու դարձար ճառագայթՀա՛հա՛ճառագայթհենց մաթեմատիկական իմաստովՈւ թեև դու հիմա ինձ հետ չեսմիևնույնն էե՛ս եմ քո անմահությունըե՛ս եմ քո միակըԵս կա՛միսկ դու՞դու մի անտեսանելի ու անշոշափելի երևույթ եսորին սակայն շոշափել ու տեսնել կարողանում եմ միայն ե՛սհետևաբար առանց ինձ դու ՈՉԻՆՉ ես...

вторник, 7 апреля 2015 г.

Ես ու իմը...

Ինձ պատում է անդիմադրելի ձգողական մի ուժ, որն զգում եմ ամեն անգամ գրադարանի կողքով անցնելիս: Այն ստիպում է թողնել ամեն ինչ ու ներս մտնել: Ներս մտնել շրջապատում ամեն ինչից կտրվելու ու հանգստանալու համար:
Գայթակղությանը դիմադրել չի հաջողվում: Ըստ երևույթին արևի շողերով ողողված անկյունում դրված իմ փոքրիկ սեղանն է ինձ գրավում: Փոքրիկ, որի հետ հիշողությունները սակայն այնքան մեծ են…
Բացում եմ դուռն ու հայտնվում լռության աշխարհում, որին լրացնելու է գալիս գրքերի անուշ բույրը: Ընթերցանությունն էլ ավելի հաճելի է դարձնում մթնոլորտը: Այստեղ ես ունեմ իմ գրքերը, ինձ հարազատ բառերն ու նախադասությունները:
Ես գրադարան եմ մտնում ուղղակի, առանց որևէ նպատակ հետապնդելու: Այդ պահին միակ նպատակս հասնել սեղանի մոտ ու նրան միայնակ գտնելն է:
Ներս եմ մտնում աթոռիս նստելու համար, ներսի պատուհանից դրսի տեսարանը դիտելու համար, գրապահարանների կողքով անցնելու ու գրքերի բույրը շնչելու համար, հետաքրքրասիրությունից դրդված, տարբեր գրքեր վերցնելու ու թերթելու համար:
Երբեմն ներս եմ մտնում ներսումս եղած բարձրահնչյուն բառերը տեղի լռությամբ լռեցնելու համար: Ներս եմ մտնում ուղղակի լռելու համար: Կողքիս երկու աթոռներին նստած ընկերներս զրուցում են, իսկ ես շարունակ լռում եմ:
Լռում եմ, որովհետև լռության ու գրքերի, ի՛մ գրադարանի մեջ եմ փնտրում հանգիստս…