

Հաջորդ տպավորիչ կանգառը Սուրբ Զորաց վանքն էր: Վանք, որը հատուկ
կառուցվել էր զորքի համար և միայն խորան ուներ: Բարձր ժայռի վրայից բացվում էր հիանալի
տեսարան: Պարոն Բագրատունին իր գերպրոֆեսիոնալ ապարատով լուսանկարում էր բոլորիս: Աչքս առավ մի
գեղեցիկ վայրի, որտեղ լուսանկարվելը վայրկյանների ընթացքում ուղղակի երազանք դարձավ:
Գնում էի դեպի ժայռի այդ մասը, երբ քիչ էր մնում, որ շատ օրիգինալ ձևով զոհվեի: Շնորհակալություն
Էրիկին, որ այդ պահին պատահաբար անցնում էր այդ կողմով և բռնելով ձեռքերիցս՝ փրկեց
կյանքս…
16.20-ին ուղևորվեցինք դեպի Նորավանք: Ահ ներշնչող աստիճաններով
բարձրացա դեպի վանքի երկրորդ հարկի մուտքը: Շրջեցի ներսում ու երբ հերթը հասավ իջնելուն,
ես հասկացա, որ չեմ կարող: «Ընկեր Հասմի~կ
հասեք օգնության: Զանգեք 911, թող գան ու ինձ էստեղից իջեցնեն»: Էսպես էնքան ժամանակ, մինչև հասկացա, որ
ԱԻՆ-ի փրկարարները հաստատ չեն գա ու ինձ էդտեղից չեն իջեցնի… Էհ Ջուլի ջան, քո հույսը
դու ես, ինքդ իջիր: Ու իջա: Էսպես, էսպես ու էսպես…
Երևանի ժամանակով ժամը 18.10 էր, և մենք շարժվեցինք դեպի Երևան:
Լավ, բարի օր: Հրաշալի մարդիկ: Անմոռանալի հիշողություններ… Կյանքն այսպիսի հիանալի
պահեր հազարից մեկ է պարգևում: Որպես Սեբաստացի սա իմ, եթե ոչ վերջին, ապա հավանաբար նախավերջին ճամփորդությունն էր…Կկարոտեմ,
կհիշեմ…
Հատուկ շնորհակալություն.
ընկեր Հասմիկին
վարորդ ընկեր Արամին
Էդուարդ Բագրատունուն
Ալիսային
Նելլիին
Մարիամին
Էրիկին
Աննային ու բոլորին…